“Լավ-Ընկեր” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին: Տարիներ շարունակ, կատարելագործվելով ծառայությունների մատուցման ոլորտում, մեր ընկերությունը համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, այլ պետական և մասնավոր կառույցների, այդ թվում կապի, շինարարության և այլ ոլորտների առաջատար կազմակերպությունների հետ:

Մեր ընկերությունն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության “ՈՒՐԱԼԱԶ” գործարանի արտադրության ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկման միակ ներկայացուցիչը ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Ընկերությունն մատուցված ծառայությունների համար պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով և պատվոգրերով: Ինչպես նաև 2016 թվականին ճանաչվել է առաջինն` ունենալով “Ոսկե վարկանիշ” ՀՀ առաջատար առևտրային ընկերությունների համապետական ֆինանսատնտեսական դասակարգման “Եկամտահարկի” ցուցանիշով: